ԱԺ-ում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է: Դավաճանության վերաբերյալ արդեն մեկ քրեական գործ ավարտվել, ուղարկվել է դատարան, դրա մասին արդեն որոշակի հրապարակումներ արվել են: Այն քրգործերը, որոնք նախաքննության փուլում են, այս պահին ճիշտ չի լինի հրապարակել: Դեռ վաղ է, որպեսզի ես ամեն կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: Այժմ շուրջ 1650 քրեական գործեր են քննվում, դրանց ամբողջական, հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ մենք կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքերի վրա»: