Գնդապետ Բորիս Ավագյանն «Արմնյուզ»-ի եթերում քիչ առաջ անդրադառնալով Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակին ու այս ուղղությամբ բանակցություններին՝ հայտնեց. «4 պոստ ա լինելու, 15 հոգի ամեն պոստում, ծանր տեխնիկան հետ է քաշվելու: Իմ կարծիքով՝ սա ժամանակավոր լուծում է, եթե ճիշտ դիվանագիտություն լինի, ճիշտ աշխատանք կատարվի, կարելի է անցնել երկրորդ փուլին ու ազատվել նրանց ներկայությունից»: