Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարաել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներով որևէ կոնկրետություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ երկխոսությունը շարունակելու համար փոխզիջում է պետք։ «Իսկ դուք գիտեք, որ առաջ շարժվելու համար պետք է ինչ-որ մեկը ընդառաջ քայլեր անի։ Իսկ այնտեղ, որտեղ ամեն օր մարդկանց կորցնելու մեծ խնդիրներ ու ռիսկեր կան, պետք է հետընթաց քայլեր անել։ Դա երկխոսություն է»,-նշել է Զելենսկին ։