Իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման ուժերի միջև զինված բախումներ են տեղի են ունեցել կիրակի Աֆղանստանի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն:

«Հենց նոր բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և թալիբների միջև Գիլմենդի շրջանի սահմանին, – նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը: – Սահմանապահների և «Թալիբան» շարժման խմբավորման միջև բախումները շարունակվում են»:

Մեկնաբանելով հնարավոր զոհերի մասին տեղեկությունները՝ Բարազանդեն նշել է, որ «այդ հարցը ներկայում պարզվում է»: Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում: