Ռուսական զորքերը նոր դիրքեր են գրավում Ուգլեդարի մատույցներում, վերահսկողության տակ են վերցրել Պոկրովսկուց քաղաք տանող մայրուղին, ասել է Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Յան Գագինը «Россия 1» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուգլեդարի մոտ կատաղի մարտեր են ընթանում, հենց հիմա զորքերը նոր դիրքեր են գրավում քաղաքի ծայրամասերում, իսկ մարտերն արդեն քաղաքի ծայրամասերում են։ Քաղաքն ունի ստորգետնյա ենթակառուցվածք, որը կբարդացնի հարձակումը նույն ձևով, ինչպես դա եղավ Մարիուպոլում և Սոլեդարում»,- ասաց նա:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Իգոր Կիմակովսկին ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքերը մտել են Ուգլեդար և մարտեր են վարում քաղաքի ծայրամասում։