Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովին։

«Ռեզնիկովն անցել է ավելի քան 550 օր լայնածավալ պատերազմի միջով, կարծում եմ, որ նախարարությանը նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր են անհրաժեշտ ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ։

Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ Գերագույն Ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ծանոթության կարիք չունի։ Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այս թեկնածությանը»,- ասել է Զելենսկին։