ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին սպառնում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։

«Յահյա Սինվարը այս հարձակման հրամանատարն է, եւ նա արդեն դիակ է»,- հայտարարել է Հագարին մամուլի ասուլիսում։ «ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը, նրա բոլոր ակտիվները խոցելի են եւ դատապարտված»,- ավելացրել է նա։

Յահյա Իբրահիմ Հասան Սինվարը 2017թ. փետրվարին ընտրվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Գազայի հատվածում, ներքին ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ կազմակերպության ռազմական թեւի հիմնադիրներից է։