ԱՄՆ Կենտրոնական հրամանատրության (CENTCOM) ուժերը տեղեկացրել են Եմենի հութիների՝ դեպի Կարմիր ծով արձակվելու պատրաստ յոթ հականավային թեւավոր հրթիռներ ոչնչացման մասին։

Ընդգծվում է, որ հրթիռները ոչնչացվել են «ինքնապաշտպանության նպատակով», փետրվարի 23-ին, Սանայի ժամանակով ժամը 12.30-ից 19.15-ի միջակայքում։

«CENTCOM-ի ուժերը հայտնաբերել են այդ հրթիռները հութիների վերահսկած եմենյան շրջաններում եւ որոշել, որ դրանք ուղիղ սպառնալիք են ներկայացնում այդ շրջանում առեւտրանավերի եւ ԱՄՆ ՌԾՈւ նավերի համար։ Այդ գործողությունները կպաշտպանեն նավագնացության ազատությունը եւ միջազգային ջրերը կդարձնեն ավելի անվտանգ ԱՄՆ ՌԾՈւ եւ առեւտրային նավերի համար»,- նշվել է հաղորդագրությունում։