Եմենի մայրաքաղաք Սանաաում պատերազմական իրավիճակը թեժացել է։ Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս Արաբական Էմիրությունները օգնություն է ուղարկել Եմեն:

Ըստ արաբական լրատվամիջոցների, Եմենի մայրաքաղաք են հասել նաև 800 եգիպտացի զինծառայողներ ռազմական ավտոմեքենաներով և զինամթերքով։

Նշենք նաև, որ Եմենի մայրաքաղաք Սանաաում երեկ ամբողջ գիշեր ռմբակոծությունները ցնցել են մայրաքաղաքի թաղամասերը։

Եգիպտացի զինծառայողներն ասել են, որ պատրաստ են զոհվելու իրենց եմենցի եղբայրների փրկության համար։