Իրաքում «ԻՊ» ահաբեկիչների դեմ պայքարի խմբակի անդամներին հաջողվել է բացահայտել երկու ականապատված մեքենաների գտնվելու վայրը: Նրանք այդ մեքենաները տեղում պայթեցրել են: Գործողությունը տեղի է ունեցել Իրաքի արևմտյան հատվածներում՝ Ալ Անպար քաղաքի մոտակայքում։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս երկու ավտոմեքենաները ուղղվում էին դեպի ահաբեկիչների դեմ պայքարող խմբակներ: