Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ անակնկալ կերպով Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Կայանալիք հանդիպման մասին նախորոք տեղեկություններ չեն եղել։ Սակայն արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայում պատերազմական իրադրության և առաջիկայում իրականացվելիք Ռուսաստանի օդային գրոհների մանրամասները։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի նախագահ Ասադը Ռուսաստանի նախագահ Պուտինին ներկայացրել է այժմյան Սիրիայի իրավիճակը՝ ասելով. «Եթե Ռուսաստանի օժանդակությունը չլիներ ահաբեկչական խմբավորումները ավելի լայն տարածքներ էին գրավելու ... Պատերազմի ավարտից հետո ցանկանում եմ Սիրիան վերածել ժողովրդի երազանքների երկրի ... Հավատում եմ, որ մեր հաղթանակը մոտ է»։