«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները շարունակում են իրենց սարսափելի պատիժների շարանը: Սիրիական Դեյր էզ Զորում նրանք հրապարակայնորեն պատժի են ենթարկել գողության մեջ մեղադրվող 4 կնոջ: Կանանցից ամեն մեկին նրանք հասցրել են մտրակի 30 հարված:

Ինչպես տեղեկանում ենք The Daily Mail-ից, ահաբեկիչները բռնել են կանանց այն ժամանակ, երբ նրանք մուտք են գործել «ԻՊ»-ի գրոհայինների կողմից զավթված տներն ու փորձել այնտեղից արժեքավոր իրեր դուրս հանել:

Ահաբեկիչ գրոհայինները շարիաթի կանոնների համաձայն անցկացված «դատավարությունից» հետո կանանց փողոց են հանել ու ամբոխի աչքի առաջ մտրակել։