Չեչնիայի և Դաղստանի 12 քաղաքացիներ ձերբակալվել են Ստամբուլի ոստիկանության կողմից: Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար։

Թուրքական Star կայքից տեղեկանում ենք, որ ձերբակալվածներից 3-ը, ենթադրաբար, Չեչնիայում և Դաղստանում ԻՊ-ի ղեկավարներից են։

Հաղորդվում է Չեչնիայի բնակիչ Ալի Հաջի Ս.-ն Չեչնիայում և Դաղստանում ԻՊ-ի խմբավորումների առաջնորդն է, իսկ երկու դաղստանցիներ Ասլան Թ.-ն և Մահմուդ Շ.-ն ղեկավարում են ԻՊ-ին միանալ ցանկացող դաղստանցիների հավաքագրման գործընթացը։