Թուրք ձկնորսը Միջերկրական ծովի ջրերից հրաշքով փրկել է մի քանի ամսեկան մանուկի կյանքը։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մուհամմեդ Հասան անունով այս փոքրիկը մնում է բժիշկների հսկողության տակ: Սակայն այլ երկու փախստականներ զոհվել են։ 

Փախստականների նավը, որը ուղղվում էր դեպի Հունաստան, խորտակվել է: 16 փախստականներ դեռ չեն հայտնաբերվել և համարվում են անհայտ կորած։