Օրերս հայտնի դարձավ «Ջաբխադ ան-Նուսրա» անվանումով ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի ոչնչացման մասին: Այս խմբավորմանը հաճախ անվանում են սիրիական «Ալ-Քաիդա»: 

Աբու Սուլեյման ալ-Մասրիի արյունոտ մարմնի լուսանկարը հայտնվել է համացանցում: Հայտնում են, որ նա սպանվել է Հալեպի մոտակայքում՝ կառավարական զորքերի գրոհների հետևանքով: 

Սիրիացիներին մեծ աջակցություն է ցուցաբերում նաև ռուսական բանակը՝ օդային գրոհներով: