Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փետրվարի 18-ին Ադրբեջան սպասվելիք այցից առաջ պաշտոնական Բաքուն որոշել է ՏՀԱՃ անակնկալ մատուցել Անկարային...Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ավստրիական հայտնի "Die Presse" օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է,որ Բաքուն Բաշար Ասադին համարում է Սիրիայում անվտանգության և երկրի ամբողջականության պահպանման միակ երաշխավորը...

"Չի կարելի սայլը ձիուց առաջ դնել...Ներկայում,նախագահ Ասադը համարվում է Սիրիայի ամբողջականության և անվտանգության միակ երաշխավորը...Նրա բանակը՝դա օրինական կառույց է...Մենք ողջունում ենք այն քաղաքական գործընթացը,որի շնորհիվ Ասադը կմնա երկրի ղեկավար մինչև ընտրությունների միջոցով նրան փոխարինողի գալը...",-հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը...Ազիմովը նաև իր մտահոգությունն է հայտնել այն փաստից,որ Սիրիյաում ահաբեկիչների կողքին կռվում են 200-300 ադրբեջանցի...

Արազ Ազիմովի այս հայտարարությունը ապտակ է "ավագ եղբորը"՝Թուրքիային,որը ամեն ինչ անում է,որ օր առաջ Ասադին "գահընկեց" անի...Հենց Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումներում են մարտնչում Ազիմովի մատնանշած այդ 200-300 ահաբեկիչ ադրբեջանցիները,որոնց գործունեությունը նա ապօրինի է համարում...

Իլհամ Ալիևը լինելով շիա մահմեդական երկրի ղեկավար ամեն ինչ անում է,որ վնասի շիաներին և նրանց թիկունքում կանգնած Իրանին...Ազիմովի այս հայտարարությունը լիովին հակասում է Իլհամ Ալիևի ընդունած գծին՝սուննի մահմեդական երկրների հետ սերտանալուն...

Սուննի մահմեդական Թուրքիան,Սաուդյան Արաբիան և Պակիստանը,որոնք դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում Հայաստանի հետ Բաքվի պատճառով,չեն ների Ադրբեջանին Ասադին պաշտպանելու համար...Եվ Բաքուն պետք է իր "եփած այս շիլափլավից" դուրս գա...

Ենթադրում են,որ վաղը Ազիմովը կմեղադրի ավստրիացի լրագրողին իր մտքերը "սխալ մատուցելու" մեջ կամ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն կհայտարարի,որ դա Ազիմովի անձնական կարծիքն է...

Գագիկ Համբարյան