Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «Կամխուդ» պոլիգոնում հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում կոչնչացնեն պայմանական հակառակորդի օդուժը: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նախքան վարժանքների անցկացումը, Բուկ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրների անձնակազմը մեկ ամսվա ընթացքում նորմատիվներ է կատարել համալիրները ծավալելու եւ պատրաստ վիճակի բերելու, դրանց մարտական կիրառման, լիցքավորման կարգի, օդային թիրախների որոնման, հայտնաբերման եւ դրանց նկատմամբ հետախուզում իրականացնելու, ինչպես նաեւ վտանգավորության աստիճանով օդային օբյեկտների դասակարգման որոշման գծով:

Վարժանքների ընթացքում զենիթահրթիռային դիվիզիոնի ստորաբաժանումները 30-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Կամխուդ» պոլիգոն եւ կրակային դիրքեր գրավել պատասխանատվության գոտում պաշտպանության ապահովման համար:

ՀՕՊ-ի անձնակազմը մեկ շաբաթվա ընթացքում կկատարի օդային թիրախների հետախուզման, որոնման, ուղեկցման, պայմանական գրոհների դիմագրավման եւ հակառակորդի օդուժի ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքներ: Ռուսական ռազմակայանի ՀՕՊ-ի ստորաբաժանումների վարժանքներին մասնակցում են 200-ից ավելի զինծառայողներ, գործի Է դրված շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, նմանակման համար ներգրավված Է ռազմակայանի կործանիչ, բանակային ու անօդաչու ավիացիան: