«Կալաշնիկով» ընկերությունը Հայաստանին մոտ 50 նոր ԱԿ-12 ավտոմատներ կմատակարարի: Հինգշաբթի այս մասին գրում է «Կոմերսանտը»:

«Գործարքը ստորագրվել է, մենք դեռ փոքր խմբաքանակ ենք պատրաստում, որում մոտ 50 ավտոմատ կա: Նրանք կնայեն, գործնականում կփորձեն այն եւ հույս ունենք կշարունակեն գնել», -ասել է Դմիտրիեւը:

Նա նաեւ պարզաբանել է, որ Հայաստանը կդառնա առաջին արտասահմանյան երկիրը, որը ԱԿ-12 ավտոմատներ կգնի: