Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 31 տարեկան։ Հովսեփը զոհվեց ապրիլի 2-ին՝ Մատաղիսում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ 25 զինվորի թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս էր եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ մահացու վիրավորվել էր:
Նա երկու անչափահաս երեխայի հայր էր: Պաշտպանության բանակում էր 2006-ից, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար էր, կապիտան: