Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է բաց երանգի հանդերձանք, որը համադրել է սեւ գույնի կոշտ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Ամենաոճային»։