Yelaket.am-ը գրում է․

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Ֆեյսբուքում հրապարակել է 1919-ին ադրբեջանցի լրտեսի ձերբակալման մասին գաղտնազերծված փաստաթղթերը:

Այն ժամանակ Բաքուն որպես դիվանագետ գործուղեց հայտնի ազգայնական և պանթյուրքիստ Խան Թեքինսկուն, ով իրականում Հայաստանում զբաղվում էր քայաքայիչ գործունեությամբ:

«Երեւան ժամանելու առաջին օրվանից Հայաստանի անվտանգության մարմինները հետևել են «դիվանագետին»՝ վերծանելով և բացահայտելով նրա գաղտնի ուղերձների բովանդակությունը։ Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, իրականում զբաղվել է լրտեսությամբ՝ հաղորդելով բազմաթիվ ոլորտների մասին, ներառյալ հայկական բանակի կառուցվածքն ու սպառազինությունը», -ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թեքինսկին ակտիվ գործունեություն է ծավալել Նախիջևանի եւ Շարուրի ՝ Հայաստանին միանալու դեմ, Բաքվում տեղեկություններ է հաղորդել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի մասին, սերտ կապեր է հաստատել տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:

Իր գաղտնի գրություններում Տեկինսկին նաև տվյալներ է հաղորդել հայոց բանակի թվաքանակի, սպառազինության և զորքերի տեսակների մասին: Թեքինսկու կողմից լրտեսության հայտնաբերումից հետո Հայաստանի կառավարությունը Ադրբեջանից պահանջել է հետ կանչել իր դիվանագետին:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am