Կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքը հոդված է հրապարակել, որը անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վերնագրված է այսպես. «Հայաստանի նախագահը` առողջապահական տուրիստ Կորեայում: 

Հոդվածում ասվում է. «Կորեայի ծաղկող բժշկական զբոսաշրջությունը առաջին անգամ գրավել է օտարերկրյա պետության ղեկավարի, այստեղ  վերականգնողական բուժումներ է ստացել Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահի սև սեդանների ավտոշարասյունը նրան բերել է բժշկական կենտրոն հունվարի 9-ին: Նրան ուղեկցողների թվում են եղել խորհրդային նախկին արբանյակային երկրի նախկին նախագահ և Ռուսաստանից մի մեծահարուստ»: 

Կայքում նշվում է, որ մեկշաբաթյա այցի ընթացքում այս խումբը բժշկական կենտրոն է այցելել ամեն օր և բուժումներ ստացել, այդ թվում` ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում և մերսում և քաշի վերահսկման պրոցեդուրաներ:

Նշված է նաև, որ որ Սարգսյանին` նրա մնալու ընթացքում ուղեկցում էին ոստիկանությունը և Ազգային հետախուզական ծառայությունը: Խումբն ընդհանուր առմամբ վճարել է 200 միլիոն կորեական վոն (մոտ 186 000 դոլար) և հեռացել է հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդ մեկնել էր հունվարի 7-ից: