Այսօր Բաքվում Ռոման Ամոյանը գոտեմարտեց դանիացի Ֆոննեսբեկի հետ, հաղթեց 2-0 հաշվով և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: 

Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խաղերի ընթացքում հայկական պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, Ռոման Ամոյանի մրցակիցն ադրբեջանցի Մուխտարովն է լինելու:

«Հուսանք, որ Ռոմանին չի խանգարի աջ ձեռքի մատնեմատի կոտրվածքն ու մեր ըմբիշը մեդալ կնվաճի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Նշենք նաև, որ ավելի վաղ Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում Ռոման Ամոյանը պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: