Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆում տեղի ունեցան կիսաեզրափակիչները։

A դիվիզիոնում Լեահաստանն ու Ուելսը կվիճարկեն ուղեգիրը։ Կիսաեզրափակիչում լեհերը 5:1 հաշվով հաղթեց Էստոնիային, Ուելսն ուժեղ էր Ֆինլանդիայից՝ 4:1:

B դիվիզիոնում Իսլանդիայի թիմը 4:1 հաշվով հաղթեց իսրայելցիներին եւ եզրափակիչում ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի հետ, որը 2:1 հաշվով պարտության մատնեց բոսնիացիներին։

C դիվիզիոնի եզրափակիչում կմրցեն Վրաստանն ու Հունաստանը։

Կիսաեզրափակիչում հույները 5:0 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։

Վրացիներն ավելի վաղ 2:0 հաշվով առավելության էին հասել Լյուքսեմբուրգի նկատմամբ։

Երեք եզրափակիչները տեղի կունենան մարտի 26-ին։

Изображение

Եվրո-2024, ընտրական փուլ, փլեյ-օֆֆ

A դիվիզիոն, կիսաեզրափակիչ

Լեհաստան - Էստոնիա՝ 5:1 (տեսանյութ)

Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 22, Պյոտր Զելինսկի, 50, Յակուբ Պյոտրովսկի, 70, Կարոլ Մետս, 74, ինքնագոլ, Սեբաստիան Շիմանսկի, 77 - Մարտին Վետկալ, 79

Հեռացում՝ Մաքսիմ Պասկոտշի (Էստոնիա), 27, երկրորդ դեղին քարտ

Ուելս - Ֆինլանդիա` 4:1 (տեսանյութ)

Դեւիդ Բրուքս, 3, Նեկո Ուիլյամս, 38, Բրենան Ջոնսոն, 47, Դենիել Ջեյմս, 86 - Տեեմու Պուկի, 45

B դիվիզիոն, կիսաեզրափակիչ

Իսրայել - Իսլանդիա` 1:4 (տեսանյութ)

Էրան Զահավի, 31, 11մ - Ալբերտ Գուդմունդսոն, 39, 83, 87, Արնոր Ինգվի Տրաուստասոն, 42

Չիրացրած 11մ՝ Էրան Զահավի, 80

Հեռացում՝ Ռոյ Ռեւիվո (Իսրայել), 73

Բոսնիա եւ Հերցեգովիա - Ուկրաինա` 1:2 (տեսանյութ)

Նիկոլայ Մատվիենկո, 57, ինքնագոլ - Ռոման Յարեմչուկ, 85, Արտյոմ Դովբիկ, 88

C դիվիզիոն, կիսաեզրափակիչ

Հունաստան - Ղազախստան` 5:0 (տեսանյութ)

Անաստասիոս Բակասետաս, 9, 11մ, Դիմիտրիոս Պելկաս, 15, Ֆոտիս Իոանիդիս, 37, Դիմիտրիոս Կուրբելիս, 40, Երկին Տապալով, 87, ինքնագոլ

Վրաստան - Լյուքսեմբուրգ՝ 2:0 (տեսանյութ)

Բուդու Զիվզիվաձե, 41, 64

Հեռացում՝ Մաքսիմ Շանո (Լյուքսեմբուրգ), 58

Изображение