Բաքվում ընթացող  Ամառային առաջին եվրոպական խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ելույթ ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ քաշային կարգ):

Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Թուրքիան ներկայացնող Մատախան Բաշարին՝ 0:3 հաշվով:

Այսպիսով, հունահռոմեկան ոճի ըմբիշներից միայն Միհրան Հարությունյանին այսօր հաջողվեց մեդալ նվաճել

Հավելենք, որ ազատ ոճի ըմբիշներն իրենց ելույթները սկսելու են հունիսի 17-ից: