««Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը։ «Բացարձակ տեղեկության չունեմ, այ մարդ, ես պարա՞պ եմ մնացել, հազար հատ գործ անեմ իմ հարկերն եմ տալիս, բան։ Իր ամուսինը թող հետաքրքրվի։ Երևի իր տաղավարն էլ ամուսինն է աշխատացնում, տեղյակ չեմ,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վաղարշ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21–ին՝ժամը 17:15-ի սահմաններում, «Ոսկու շուկա»-ի աշխատակից Նելլի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից՝ տուն գնալու, սակայն այդպես էլ տուն չէր հասել; Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն կնոջ անհետացման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի՝ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցեց։ Նշված քրեական գործի նախաքննությունը մինչ օրս շարունակվում է, սակայն անհետացման պատճառները դեռևս մնում են չբացահայտված»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: