Վահագնի թաղամասի աղբանոցներից մեկում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվում է տղամարդու ինքնությունը եւ դեպքի հանգամանքները: