ՀՀ-ում ֆուտբոլային համակարգը բավականին ծանր վիճակում էր: Խոսքն անձանց մասին չէ: Հիմա երկիրը փոխվել է, և համակարգը պետք է փոխվի, նախկին համակարգը պետք է հեռանա». դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը: Նա նշեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին է հավակնում առանց անձնական շահագրգռություն ունենալու: Իր միակ շահը ՀՀ-ում ֆուտբոլը զարգացնելն է:

Նշելով, որ ինքը ևս նախկինում աշխատել է ՀՖՖ-ում, Ա. Մելիքբեկյանն ընդգծեց, որ հնարավորության սահմաններում հակազդել է համակարգին:

Մյուս թեկնածուն՝ Թովմաս Գրիգորյանը, դիմելով ժողովի մասնակիցներին, խնդրեց քվեախցիկին մոտենալիս ընտրություն կատարել խղճով:

«Պետք է ելույթս նվիրված լիներ ֆուտբոլային տեսլականին, սակայն մյուս թեկնածուն և իր թիմը կեղծ օրակարգ ձևավորեցին: Սլաքներն ուղղել են դեպի քաղաքական դաշտ: Ամեն ինչ փոխվել է, օրեցօր փոփոխվում է իրավիճակը:

Բացառիկ հնարավորություն կար` լինելու այս հրաշալի խաղի տերը, բայց եղավ այն, ինչ եղավ: Խնդրում եմ` մոտենալով քվեատուփին` կատարել խղճով ընտրություն: Շնորհակալ եմ իմ կողքին կանգնած բոլոր մարդկանց: Կյանքը շարունակվելու է: Բոլորիդ աչքերին եմ նայում, եկեք միասին ֆուտբոլը փրկենք: Բարձրագույն խմբի գրեթե բոլոր թիմերն ինձ հետ են: Մենք մի ընտանիքի պես կաշխատենք»,- ասաց Թովմաս Գրիգորյանը։

Քվեարկությունն սկսվել է: