Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոչ է արել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում միավորվել։ Նա լուսանկար է հրապարակել դիմակներով՝ Պորտուգալիայի եւ Իտալիայ դրոշների գույներով։

«Մեր աշխարհի համար այս ծանր պահին կարեւոր է միավորվել եւ աջակցել միմյանց։ Եկեք անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն։

Մադեյրայում ինքնամեկուսացած Ռոնալդուին Թուրինում սպասում են հաջորդ շաբաթ։