Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև՛ ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ, Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար»։