Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր գործակալ, իտալացի Մինո Ռայոլայի մասին։

«Երբեմն նրա հետ հետաքրքիր է, երբեմն դժվար է։ Բայց ամենակարեւորն այն է, որ նա ձգտում է այնպես անել, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ։ Եթե նրանք երջանիկ չեն, Ռայոլան նույնպես երջանիկ չէ։ Եվ եթե նրա խաղացողը երջանիկ չէ որեւէ թիմում, նա ձգտում է գտնել տարբերակ։

Լինում են իրավիճակներ, երբ նրա հետ իսկապես բարդ է, բայց դա նորմալ է, նա լավագույնն է իր գործում, եւ ես նրան գնահատում եմ։ Ես շատ եմ հավանում աշխատանքը նրա հետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Il Romanista-ն։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վարձակալությամբ է հանդես գալիս «Ռոմայում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։