ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դիմակայությունը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ առաջին 6 պարտիայից հետո տանուլ է տալիս 2։6 հաշվով։

Կիսաեզրափակիչի առաջին երկու պարտիայում հայ գրոսմայստերը պարտություն կրեց, հաջորդ երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։ Առաջին օրվա նախավերջին պարտիայում Կարլսենը դարձյալ հաղթեց, իսկ վերջին պարտիան ավարտվեց ոչ ոքի։

Վերջին երկու պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Հունիսի 12-ին գրոսմայստերները կանցկացնեն եւս 6 պարտիա։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։