Իտալիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Յուվենտուսը» տանը մրցեց «Լեչեի» հետ։ Թուրինյան ակումբն առավելության հասավ 4։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան հարձակվողներ, արգենտինացի Պաուլո Դիբալան, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ու արգենտինացի Գոնսալո Իգուաինը եւ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։

«Յուվենտուսը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեչեն» 18-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» - «Լեչե»՝ 4։0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 53, Կրիշտիանու Ռոնալդու, 62, 11մ, Գոնսալո Իգուաին, 83, Մատեյս Դե Լիգտ, 85

Հեռացում՝ Ֆաբիո Լուչիոնե («Լեչե»), 31