Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Պարմային»։ Հռոմեացիների երկրորդ գոլի հեղինակ Ջորդան Վերետուն խաղից հետո պատասխանել է այն հարցին, թե որքան կարևոր է Մխիթարյանի պես ֆուտբոլիստ թիմում ունենալը։ «Մենք թիմում մեծ փորձ ունեցող շատ խաղացողներ ունենք։ Միկին, Ջեկոն, Կոլարովը, Ֆացիոն, Պեռոտին և այլք։ Մեզ՝ երիտասարդ խաղացողներիս համար, նրանք ահռելի օգնություն են։ Պետք է լսենք նրանց ու սովորենք նրանցից»,-armsport-ի փոխանցմամբ՝ «Ռոմայի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է վերետուն։