Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմա»-ի խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի Թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը Վերետուն առաջ մղեց «գայլերին»: