Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դուբլի հեղինակ էր դարձել «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում (3:0):

«Հենրիխ Մխիթարյանը շատ խելացի խաղացող է, նա կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նրա վերաբերմունքը գործին օրինակելի է, այդ պատճառով ինձ չի զարմացնում նրա ցուցադրած խաղը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: