11 տարի առաջ այս օրը՝ 2010թ. հունվարի 11-ին, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է կարիերայի երկրորդ «Ոսկե գնդակը»: Ակումբի մամուլի ծառայությունը վերհիշել է դա:

«2010-ի հունվարի 11-ը լավագույնն է: 2021-ի հունվարի 11-ն ավելի լավն է»,- նշված է «Բարսելոնայի» հրապարակման մեջ:


Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր է և ռեկորդակիր է այդ ցուցանիշով: Այս մրցաշրջանում Մեսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 14 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Image