Կատալոնական «Բարսելոնան» ամբողջությամբ չի կատարել ֆինանսական պարտավորություններն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հանդեպ:

Marca-ի համաձայն՝ մինչև հունվարի վերջ «Բարսելոնան» պետք է 72 միլիոն եվրո վճարեր 33-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա ստացել է ընդամենը 8.5 միլիոն: Ակումբը դեռ 63.5 միլիոն եվրո պարտք է թիմի ավագին:


Ավելի վաղ իսպանական El Mundo պարբերականը հրապարակել էր գաղտնի տվյալներ, որոնց համաձայն՝ Մեսին 2017-ին կնքած չորս տարվա պայմանագրով արդեն ստացել է 511 միլիոն եվրո, իսկ ընդհանուր եկամուտը կկազմի 555 միլիոն եվրո նախքան հարկերի վճարումը։

Մեսիի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահոսքի համար դատի կտան «Բարսելոնայի» ներկայացուցիչներին եւ պարբերականին։