Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 16-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Առաջին խաղային օրը կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 հանդիպումներ:

Կատալոնական «Բարսելոնան» առաջին խաղում կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին, որը կխաղա առանց բրազիլացի հարձակվող Նեյմարի, իսկ անգլիական «Լիվերպուլն» արտագնա հանդիպում կանցկացնի գերմանական «Լայպցիգի» հետ: «Լայպցիգ» - «Լիվերպուլ» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:


Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 00:00

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 00:00