Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» կընդունի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ ուկրաինական «Շախտյորին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում հռոմեացիներին, որոնց հաղթանակը գնահատվում է 1.53 գործակցով: Ուկրաինական ակումբի հաղթանակը ստացել է 5.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.33:


«Ռոմա» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ Խաղը կսպասարկեն Պորտուգալիան ներկայացնող մրցավարներ՝ 41-ամյա Արտուր Դիաշի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

2010-2013-ը «Շախտյորում» խաղացել է «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: