Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մայիսի 1-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները։ Հայաստանն ունի 12 մասնակից:

Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյան(75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (+92 կգ): Իշխան Հովսեփյանը (92 կգ) մեկնարկելու է կիսազերափակիչից, նա արդեն ապահովել է իր բրնոզե մեդալը:


Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Առուստամյանը եւ Գոռ Ազիզյանը:

Կիսաեզրափակիչում Հովհաննես Հարությունյանի (48 կգ) մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Տոմասո Կանոնեն:

Դավիթ Սաֆարյանը (51 կգ) կմրցի Գերմանիան ներկայացնող Միել Ֆրանսիս Օկայի հետ:

Էրիկ Առստամյանը (54 կգ) կմենամարտի Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանի հետ:

Գոռ Ազիզյանը (57 կգ) ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Պաշտաեւի հետ:

Մենամարտերը կսկսվեն 13:00-ից:

Երեկոյան մրցահերթում Արթուր Մկրտչյան (63,5 կգ) եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ռումինացի Արունի Նիկու Տուդորոյի հետ:

Յուրա Բաբլումյանի (67 կգ) մրցակիցը ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովն է:

Արման Միսկարյանը (71 կգ) կմրցի հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ:

Արմեն Պողոսյանը (75 կգ) կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Կիրո Դելե Կուրտոյի հետ:

Աղվան Ալեքսանյանը(80 կգ) կփորձի հաղթահարել ռումինացի Դավիթ-Անգելո Տեոդոսեսկոյի արգելքը:

Դավիթ Սիմոնյանը (86 կգ) կմրցի ռումինացի Դումիտրել Բադեայի հետ:

Իշխան Հովսեփյանի (92 կգ) մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Իոնիտան է:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանի (+92 կգ) մրցակիցն էլ խորվաթ Լովրո Պավցեցն է:

Երեկոյան մրցահերթը կմեկնարկի 17:30-ին:

Մայիսի 2-ին հանգստյան օր է: Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին: