Ռոմայի» պաշտոնական կայքը ներկայացրել է հռոմեական թիմի հայտացուցակը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ԵԼ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման համար: Հայտացուցակում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մրցավեճին չեն մասնակցի որակազրկված Ջանլուկա Մանչինին, ինչպես նաև Ռիկարդո Կալաֆիորին, Պեդրոն ու Նիկոլո Ձանիոլոն, ովքեր վնասվածքներ ունեն:


«Ռոմայի» հայտացուցակը հետևյալն է՝
Դարպասապահներ. Լոպես, Միրանտե, Ֆուզատո

Պաշտպաններ. Կարսդորպ, Իբանյես, Սմոլինգ, Սանտոն, Կումբուլա, Պերես, Սպինացոլա

Կիսապաշտպաններ․ Քրիստանտե, Պելեգրինի, Վիլյար, Վերետու, Դիավարա, Դարբո

Հարձակվողներ. Չիերվո, Մխիթարյան, Ջեկո, Մայորալ, Պերես

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2016-2018թթ․՝ դառնալով Անգլիայի լիգայի գավաթակիր, Սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր: