Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հարձակվող Դավիդ Դավիդյանի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Խիմկին», «Ուֆան» ու ղազախական «Աստանան», հաղորդում է Sport24-ը:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հայկական ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա օգոստոսի 2-ը:


Վերջերս Դավիդ Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին: Հայաստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 19 խաղի, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: