ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա միջազգային վարկանիշները։ Լևոն Արոնյանը շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը։ Առաջին անգամ 100 լավագույնների ցանկում է ընդգրվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 2648 վարկանիշով գտնվում է հենց 100-րդ հորիզոնականում։

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 55-րդ հորիզոնականում է, Աննա Սարգսյանը՝ 61-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդ։

Մինչև 20 տարեկան շախմատիստների ցանկում Աննա Սարգսյանը 6-րդ հորիզոնականում է։ Շանթ Սարգսյանը մինչև 20 տարեկան տղաների ցուցակում 5-րդն է, իսկ Արամ Հակոբյանը՝ 11-րդը։