Հայաստանում հունիսի 20-24-ը չորրորդ անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Զարգացման հերթական մրցաշարը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այս անգամ մրցաշարին կմասնակցեն 4 թիմեր՝ ֆուտբոլի Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։


Մրցաշարի խաղացանկը

Հունիսի 20՝ 11։00 Հայաստան Մ-16 – Լիբանան Մ-16

18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-15

Հունիսի 22՝ 11։00 Հայաստան Մ-15 – Լիբանան Մ-16

18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-16

Հունիսի 24՝ 11։00 Հայաստան Մ-16 – Հայաստան Մ-15

11։00 Ղրղզստան Մ-16 – Լիբանան Մ-16

Հայաստանի Մ-15 հավաքականի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Մ-16 հավաքականի կազմին՝ այստեղ: