Այսօր կայացան Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ մրցախաղերը:

Լևոն Արոնյանը, որ առաջին մրցախաղում 2,5-0,5 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, երկրորդ մրցախաղն էլ սկսեց հաղթանակով՝ սևերով 47-րդ քայլին ստիպելով մրցակցին հանձնվել, փոխանցում է Vnews.am-ը։

2-րդ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով 55-րդ քայլին պարտվեց: 3-րդ պարտիայում Արոնյանը սևերով կրկին հիանալի խաղաց և 73-րդ քայլին հաղթանակ տոնեց՝ վճռելով նաև մրցակցության ելքը:

Այսպիսով, 2-րդ մրցախաղն էլ շահելով 2-1 հաշվով, Արոնյանը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգի հետ: Վերջինս երկու մրցախաղերում էլ պարտության էր մատնել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային (3-1, 2-0):