ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Գյումրիում մեկնարկել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: «Մեր պրոֆեսիոնալ մարզիկներին խոստացել եմ, որ ով դառնա Օլիմպիական չեմպիոն, կսկսենք այդ մարզիկի անվան դպրոցի կառուցումը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրականացվում են նաև ոչ պրոֆեսիոնալ սպորտի խթանման նախագծեր: