2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում մակեդոնացիներին, որոնց հաղթանակը միջինը գնահատվում է 1.75 գործակցով։ Հայաստանի հավաքականի հաղթանակը ստացել է 5.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40։

Սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ՝ 42-ամյա Արտուր Դիաշի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ