Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին խաղից հետո շատ է խոսվում այս կամ այն երիտասարդ ֆուտբոլիստից, ովքեր (ըստ որոշ մարդկանց) ձախողեցին խաղը:
Առանց անուններ նշելու, ուզում եմ ասել, որ բոլորը մեծ ծավալի ու շատ բարդ աշխատանք կատարեցին և արժանի են գովեստի խոսքերի:
Մեր փոքրաթիվ հայ երիտասարդ ֆուտբոլիստներին միշտ աջակցելու եմ ու անկախ հանգամանքներից տուրք չպետք է տալ միայն բացասականը նշելու արատավոր պրակտիկային: Ես նույնպես երիտասարդ եմ եղել, կատարել եմ իմ առաջին քայլերը հավաքականում և շատ երկար ժամանակ չէի արժանանում աջակցության (բացի, իհարկե, ինձ հարազատ մարդկանցից և որոշ հազվադեպ երկրպագուներից) և ինքս ինձ վրա եմ զգացել, թե երիտասարդի համար ինչ կարևոր է աջակցությունը, եթե անգամ անհաջող խաղ ես անցկացրել:
Աջակցե՛ք մեր տղաներին, ֆուտբոլում դա մեծ ազդեցություն է ունենում և, զգալով այդ աջակցությունը, հնարավոր է տվյալ երիտասարդը մյուս խաղին իր գլխից վեր թռչի»: