Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան գրառումով մեկնաբանել է իտալական «Ատալանտայի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը խփել էր հաղթական գոլը։

«Այո, «Երազանքների թատրոնը»՝ կրակի մեջ։ Մենք ողջ ենք, մենք տղամարդ ենք։ «Յունայթեդն» ու մենք երբեք չենք հանձնվում։ Սա «Օլդ Տրաֆորդն» է»,- գրել է Ռոնալդուն։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ատալանտան» կհանդիպեն Իտալիայում։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին։

https://www.instagram.com/p/CVQ846lqF7N/?utm_source=ig_embed&ig_rid=7f77c35f-8deb-4d92-adc1-192d6fd1246d